ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ խաղ է ընթանում Աղասի Խանջյանի ամառանոցի շուրջ

Ի՞նչ խաղ է ընթանում Աղասի Խանջյանի ամառանոցի շուրջ
21.05.2024 | 19:03

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, և հայտնել, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում դեռևս 1936թ․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը, ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն, ընդգրկված է Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Այդ շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է և գտնվում է կիսավեր վիճակում։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասն ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Այժմ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊ ընկերությունը նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը (շինության ավարտվածության աստիճանը 50-80%) հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024թ. մայիսի 10-ի թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Դիլիջան քաղաքի, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

«Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գևորկյանը, ով որպես ձեռնարկատեր միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Կես տարում ի՞նչ փոխվեց, ինչու՞ անցած տարվա նոյեմբերին նշված 2800 քմ հողամասը և դրանում 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը համայնքին նվիրաբերած «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ--ն փոշմանեց և Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը համայնքից հետ վերցրեց՝ ՝ որպես թանգարան վերակառուցելու նպատակով։ Ի՞նչ փոխվեց անցած կես տարում, որ ընկերությունը փոխեց իր մտադրությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ